ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Երեխաների վիճակը բավարար է

Երեխաների վիճակը բավարար է
23.07.2015 | 21:38

Հուլիսի 21-22-ին Թալինի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք է դիմել 10-11 տարեկան 16 երեխա, որոնք գանգատվել են ջերմության բարձրացումից, սրտխառնոցից, որովայնի ցավից, լուծից, փսխումից:

Երեխաներից 11-ի վիճակը գնահատվել է միջին ծանրության, որոնք հոսպիտալացվել են: Մնացած երեխաների նկատմամբ կազմակերպվել է ամբուլատոր բուժում: Այսօր բոլորի վիճակը բավարար է, ունեն առողջացման դրական տեղաշարժ:
Հիվանդության առաջացման սննդային և ջրային գործոնը պարզաբանելու, ինչպես նաև հետագա տարածումը կանխելու նպատակով անմիջապես կազմակերպվել են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ: Մասնավորապես`
1. լաբորատոր հետազոտությունների նպատակով հիվանդներից վերցվել են կենսանմուշներ, արդյունքում հայտնաբերվել է շիգելլա (զոննե),
2. նոր հիվանդների վաղաժամ հայտնաբերման համար իրականացվում են բակային համայցեր,
3. հիվանդների տնային օջախներում իրականացվել են ախտահանման աշխատանքներ,
4. հետազոտվել է շրջակա միջավայրը, խմելու ջուրը և սննդամթերքը,
5. իրականացվել է բժշկահիգիենիկ գիտելիքների քարոզչություն:

Դիտվել է՝ 1279

Մեկնաբանություններ